BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Արտասահմանյան փորձագետներն ու հայաստանյան արվեստի շուկան

Արտասահմանյան փորձագետներն ու հայաստանյան արվեստի շուկան
11.03.2018 | 21:47

Հունիսի 6-ին Լոնդոնում կայանալիք ռուսական հեղինակավոր աճուրդի նախաշեմին՝ «Bonhams» աճուրդի տան փորձագետներն անցկացնելու են ռուսական արվեստի հավաքածուների անվճար և կոնֆիդենցիալ գնահատում(մարտի 27-ին, «Գրանդ Հոթել Երևանում»):

«Հայաստանում նույնպես գոյություն ունի հավաքածու ստեղծելու ավանդույթ: Ամենահայտնի անուններից մեկը Արամ Աբրահամյանն է, ում արժեքավոր կոլեկցիան հիմք հանդիսացավ Երևանում ռուսական արվեստի թանգարանի ստեղծմանը», - ասում է ռուսական արվեստի բաժնի տնօրեն Դարյա Չերնենկոն, նշելով, որ ռուսական արվեստ ասելով՝ աճուրդային աշխարհը հաճախ հասկանում է միայն կայսրական ու սովետական Ռուսաստանի արվեստը, սակայն այն ներառում է իր մեջ նաև նախքին ԽՍՀՄ երկրների, այդ թվում` հայկական, վրացական, ուզբեկական, ուկրաինական արվեստները:


«Հայկական դպրոցը կարևոր տեղ է զբաղեցնում ռուսական և խորհրդային պատմության մեջ: Հայաստանը նվիրել է աշխարհին այնպիսի չգերազանցված վարպետների, ինչպիսիք են` Հովհաննես Այվազովսկին, Մարտիրոս Սարյանը, Ալեկսանդր Բաժբեուկ-Մելիքյանը, Եղիշե Թադևոսյանը, Դմիտրի Նալբանդյանը և այք: Այս նկարիչների աշխատանքները, որպես կանոն, ունենում են մեծ աճուրդային հաջողությունե, - հավաստիացնում է փորձագետը:
Լրացուցիչ տեղեկություններ համար առաջարկում ենք այցելել ընկերության կայք-էջ` www.bonhams.com:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1810

Մեկնաբանություններ